Ադրբեջանցի երեք զինծառայող է վիրավորվել նռնակի պայթյունից
Նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի Զինված ուժերի 3 զինծառայող. տեղեկացնում է haqqin.az-ը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում են ստացել Բահրամ Հաշիմլին, Օրհան Մամեդովը և Ռեհիմաղա Աղալարզադեն։
Նշվում է, որ զինծառայողներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել և տեղափոխվել են ռազմական հոսպիտալ։ Զինվորների վիճակը բավարար է գնահատվում։










