Բրազիլիայի պարտությունից հետո Սան Պուլոյում անկարգություններ են սկսվել
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երեկ երեկոյան անկարգություններ են սկսվել, երբ Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Բրազիլիան խոշոր (1:7) հաշվով պարտվեց Գերմանիային, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Globo-ին:
Իրենց հավաքականի պարտությունից զայրացած մարդիկ վեց ավտոբուս են հրկիզել, սկսել են խանութներ թալանել քաղաքի արևելյան մասում:
Քաղաքի իշխանությունները դադարեցրել են ավտոբուսային որոշ երթուղիների աշխատանքը: Հինգ մարդ ձերբակալվել է:










