Փամելա Անդերսոնն ամուսնալուծվում է 4-րդ անգամ (լուսանկարներ)
Աշխարհի ամենահայտնի սեքս խորհրդանիշներից մեկը՝ դերասանուհի և մոդել Փամելա Անդերսոնը, ամուսնալուծվելու համար հայց է ներկայացրել Լոս Անջելեսի գերագույն դատարան, ինչի մասին տեղեկացնում է The Daily Mail-ը։
Պարբերականը նշում է, որ Անդերսոնը ցանկանում է բաժանվել պրոդյուսեր Ռիք Սոլոմոնից, ում հետ ամուսնացած է եղել 2 անգամ։ Playboy ամսագրի 47-ամյա նախկին աստղը 2-րդ անգամ ամուսնացել էր Սոլոմոնի հետ այս տարվա հունվարին, սակայն մի քանի ամիս անց նրանց ընտանեկան անդորրը հայտնվել է ճգնաժամում։ Զույգի առաջին ամուսնությունը տեղի է ունեցել 2007թ.-ին։
Աղբյուրը հավելում է, որ սա Անդերսոնի համար 4-րդ ամուսնությունն էր։ Բացի Սոլոմոնից նա ամուսնացած է եղել երաժիշտներ Թոմի Լիի (1995-1998թթ.) և Քիդ Ռոքի (2006-2007թթ.) հետ։ Անդերսոնն ունի 2 որդի։
Ռիք Սոլոմոնի հետ

Սոլոմոնի և 2 որդիների հետ


Թոմի Լիի հետ

Քիդ Ռոքի հետ











