Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում 28 մարդ է զոհվել

08:59 • 09.07.14

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով 28 մարդ է զոհվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:


Զոհվածների թվում երկու կին և հինգ երեխա կա: Մոտ 150 մարդ վիրավորվել է: Իսրայելական օդուժը այս հարձակումով իր թիրախի՝ «ՀԱՄԱՍ» շարժման չորս ներկայացուցչի է սպանել:


Ըստ աղբյուրի՝ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել այն տներին, որոնցում իր տվյալներով բնակվել են «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները: Սակայն հիմնականում զոհվել են նրանց ընտանիքների անդամները:


Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել Պաղեստինի դեմ երեքշաբթի օրը, երբ «ՀԱՄԱՍ»-ը, ըստ իսրայելական կողմի, 120 հրթիռ էր արձակել այդ երկրի ուղղությամբ:


ԱՄՆ-ն և ԵՄ-ն կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը: