Հունաստանի պետական սեկտորի արհմիությունները 24-ժամյա գործադուլ են հայտարարել
Հունաստանի պետական սեկտորի ամենախոշոր արհմիությունը այսօր 24-ժամյա գործադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան աշխատավարձերի և կենսաթոշակների կրճատումների, ինչպես նաև պետական էներգետիկ կորպորացիայի մի մասի մասնավորեցման դեմ, գրում է ИТАР-ТАСС-ը:
Օրվա ընթացքում չեն աշխատի պետական հիմնարկները, իսկ հիվանդանոցների բժիշկները խոստանում են ընդունել հիվանդներին միայն ծայրահեղ դեպքում: Գործադուլին է միացել նաև բանտերի անձնակազմը, որը, այնուամենայնիվ, կշարունակի ապահովել ուղղիչ հաստատությունների անվտանգությունը:
Պետական սեկտորի արհմիության ակտիվիստները օրվա ընթացքում զանգվածային հանրահավաք կանցկացնեն Աթենքի կենտրոնական՝ Կլատմոնաս հրապարակում, այնուհետև, ինչպես սպասվում է, երթով կշարժվեն դեպի խորհրդարան:
Արհմիությունը պահանջում է «ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի վերափոխումը մշտականի, նոր աշխատատեղերի ստեղծում»:










