Իրաքում զինյալները քիմիական զենքի պատրաստման գործարան են գրավել
Իրաքի կառավարությունը հաստատել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալները գրավել են քիմիական զենքի ստեղծման փակ գործարանը. տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը։
ՄԱԿ-ին ուղղված նամակում Իրաքը նաև հայտարարում է, որ չի կարող իրականացնել իր պարտավորությունները՝ քիմիական զենքը վերացնելու վերաբերյալ։
Բաղդադի հյուսիս-արևմուտքում գտնվող գործարանում պահվում են մարտագլխիկներով հրթիռների մասեր, որոնք պարունակում են զարին և այլ նյութեր։
ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ գործարանում պահվող հրթիռներն այնպիսի վիճակում չեն, որ զինյալներին հաջողվի օգտագործել դրանք։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակում կառույցում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ալի Ալհաքիմը հաղորդել է, որ զինյալները հունիսի 11-ին գրավել էին գործարանը՝ զինաթափելով անվտանգությանը։
Այդ փաստաթղթում նաև նշվում է, որ համաձայն տեսահսկման համակարգերի ձայնագրությունների՝ զինյալները տարել են գործարանի սարքավորումների մի մասը։
Բաղդադը հայտարարել է, որ քիմիական զենքի ոչնչացման գործընթացը կվերսկսվի, հենց որ երկրում բարելավվի անվտանգության վիճակն ու կառավարական վերահսկողություն սահմանվի գործարանի վրա։
Որքանով հայտնի է, Մուտաննայի քիմիական գործարանում մոտ 2500 հրթիռ կա՝ հագեցած քիմիական զենքով։
ԱՄՆ-ն հաղորդել է, որ գործարանը գրավվել էր մոտ 3 շաբաթ առաջ։ Սուննի ծայրահեղականները տնօրինում են Իրաքի հյուսիս-արևմուտքի մեծ մասը։










