Իսրայելը Թել Ավիվի ուղղությամբ արձակված հրթիռներ է որսացել և պատասխան հարվածներ է հասցրել Գազային (լուսանկարներ)
Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը այսօր առավոտյան Թել Ավիվի շրջանում 5 հրթիռ է խփել. գրում է Интерфакс գործակալությունը՝ Jerusalem Post-ի հղումով։
Այդ հրթիռներն արձակվել էին պաղեստինցի զինյալների կողմից՝ Գազայի շրջանում։
Բացի այդ, իսրայելցի զինծառայողները չորեքշաբթի գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի 160 թիրախների։
Գնդակոծվել են տները, որտեղ բնակվում են ՀԱՄԱՍ խմբավորման 10 բարձրաստիճան անդամները։ Բացի այդ, հարվածներ են հասցվել այն շրջաններին, որտեղ պաղեստինցի զինյալները թաքցնում են հրթիռների արձակման սարքերը։
Պաղեստինցի բժիշկների տվյալներով՝ երեքշաբթի իսրայելյան հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ՝ ներառյալ երկու կին և 5 երեխա։ Եվս 150 մարդ վիրավորվել է։
Վերջին օրերին Իսրայելը ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Դա պաղեստինցիների կողմից իսրայելյան տարածքների հրթիռակոծման պատասխանն է։
Ֆոտոշարքը՝ Reuters-ի










