Հրապարակվել է թմրանյութի ազդեցության տակ գտնվող Ջոլիի մասնակցությամբ տեսանյութ (լուսանկարներ, տեսանյութ)
Վերջերս միջազգային ԶԼՄ-ները ողողվեցին սկանդալային մի լուրով, ըստ որի՝ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին նախկինում թմրամոլ է եղել։ Այժմ օսկարակիր դերասանուհու մասնակցությամբ մի տեսանյութ է հրապարակվել, որում Հոլիվուդի գլխավոր սեքս խորհրդանիշներից մեկը թմրանյութի ազդեցության տակ է։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մի քանի րոպե տևողությամբ տեսանյութի հեղինակն է նախկին թմրավաճառ Ֆրենկ Մեյերը, ով պատմել է, որ տարիներ առաջ Ջոլին եղել է իր ակտիվ հաճախորդներից։

Տեսագրությունն արվել է 1999թ.՝ Ջոլիի մանհեթենյան տանը, որտեղ նա կանչել էր Մեյերին նրանից հերոին և կոկային գնելու համար։

Տեսանյութում երևում է , ինչպես է թմրանյութի ազդեցության տակ գտնվող Ջոլին, ով անչափ հյուծված տեսք ունի, հեռախոսով խոսում հոր հետ։ Մեյերը նշել է, որ տեսագրությունն արվել է դերասանուհու համաձայնությամբ։

Մեյերը նշել է, որ Ջոլիին թմրանյութով է ապահովել շաբաթական 2-3 անգամ, և ամեն անգամ դերասանուհին նրան վճարել է մոտ 100 դոլար։










