15-ամյա ամերիկուհին սպանվել է, երբ փորձել է խոչընդոտել iPhone առևանգելուն

08:03 • 09.07.14

Սանտա Անա քաղաքում 15-ամյա ամերիկուհին սպանվել է, երբ փորձել է խոչընդոտել iPhone գողանալուն, հայտնում է The LA Times-ը:


Աղջիկը ցերեկով զբոսնելիս է եղել, իր 7-ամյա քրոջ հետ, երբ մի տղամարդ մոտեցել է նրան և առևանգել նրա սմարթֆոնը:


Աղջիկը հետապնդել է մեքենային, ցատկել դրա վրա և մի կարճ ժամանակ մնացել ընթացող մեքենայի վրա: Ընկնելուց հետո նա մահացել է ստացված վնասվածքներից:


Քաղաքի ոստիկանությունը այժմ որոնում է տղամարդու, ով դեպքի վայրից փախել է արծաթագույն Pontiac-ով:


Առևանգված iPhone-ը հայտնաբերվել է դեպքի վայրում: