Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է առանց արհեստական խոչընդոտների ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ

14:27 • 09.07.14

Մոսկվան հանդես է գալիս Ռուսաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության հետևողական, աստիճանական զարգացման և արհեստական, կոնյունկտուրային նկատառումներին ենթակա չլինելու օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով իտալացի գործընկեր Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման մասին, գրում է ИТАР-ТАСС-ը:


Իտալիան 2014 թվականի հուլիսի 1-ից զբաղեցնում է Եվրամիությունում նախագահի պաշտոնը: «Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի մանրամասն քննարկենք Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ,- շարունակել է Լավրովը: - Մենք շատ ընդհանուր շահեր ունենք»:


Մոգերինին, իր հերթին, նշել է, որ Իտալիայի և ԵՄ երկրների դիրքորոշումը կայանում է Եվրասիայի տարածքում կայունության և անվտանգության հաստատելու մեջ:


«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ եվրաինտեգրման գործընթացները չկրեն հակամարտության գործընթացներ, այլ իրականացվեն բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով»,- հավելել է Մոգերինին: