Նորագավիթում ավտոբուսի կտրուկ արգելակումից 2 ուղևորուհիներ վայր են ընկել և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

13:30 • 09.07.14

Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեի մոտ հուլիսի 8-ին, ժամը 10.45-ին «FAW» մակնիշի ավտոբուսը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 ուղևորուհիները վայր են ընկել ավտոբուսի սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: