Պելեի համար երկրորդ ծանր իրադարձությունը. ձերբակալվել է ֆուտբոլի Արքայի որդին

11:02 • 09.07.14

Բրազիլիայի հավաքականի նվաստացուցիչ պարտությունը (1:7) Գերմանիայի ընտրանուց, ԱԱ-2014-ի կիսաեզրափակչում, թերևս Պելեի համար ամենածանր իրադարձությունը չէր վերջին մեկ օրվա ընթացքում։


Բրազիլիայի իրավապահները ձերբակալել են նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Էդինյոյին, ով համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի տղան է։


Էդինյոն, հիշեցնենք, վերջերս դատապարտվել էր 33 տարվա բանտարկության՝ թրմաբիզնեսի հետ առնչություն ունենալով մեղադրանքով։ Նախկին ֆուտբոլիստը բողոքարկել էր իր մասով կայացված դատավճիռը, որի ընթացքում նա ազատության մեջ էր։


Ոստիկանության տվյալներով, Էդինյոն ծրագրել էր փախչել Բրազիլիայից, դրա համար էլ իրավապահները որոշում են կայացրել՝ կալանավորել նրան։