ՍԱՊԾ-ն արգելել է «ԽԱՔ» ՍՊԸ-ի աշխատակիցներին աշխատանքի ներկայանալ՝ մինչ բժշկական զննության ենթարկվելը

14:28 • 09.07.14

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 8-ի որոշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարություն՝ ընկերության սննդի շղթայում ներգրավված 4 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 8-ից, չթույլատրել աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: 

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունից։