Ներքին Խնձորեսկ գյուղում հորդառատ անձրևից 7 խոճկոր է ջրահեղձվել

17:05 • 10.07.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 10-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 9-ին ժամը 19.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում տեղացել է կարկուտ և հորդառատ անձրև, ինչից վնասվել է 7 պտղատու, 6 դեկորատիվ ծառ և ջրահեղձվել` Հ. Մ.-ին պատկանող 7 խոճկոր: 

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։