Ռուսական ավիացիան կրկին խախտել է Ուկրաինայի սահմանները

15:30 • 10.07.14

Ուկրաինացի սահմանապահները ֆիքսել են ՌԴ զինված ուժերի ավիացիայի օգտագործմամբ հերթական սադրանքը: Այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, գրում է korrespondent.net-ը:


«Ուկրաինացի սահմանապահները Իլյոնկովո գյուղի շրջանում ֆիքսել են Ուկրաինայի օդային տարածքի խախտում ռուսական ավիացիայի կողմից»,- հաղորդել է Լիսենկոն:


Նա նշել է, որ ռուսական 6 ուղղաթիռ թռել է Ուկրաինայի տարածք մինչև 4 կիլոմետր խորություն և վերադարձել հետ:


Տեղեկատվական կենտրոնի խոսնակը նշել է, որ շրջանի մանրամասն ստուգումից հետո սահմանապահները հայտնաբերել են պատրաստված ականանետ դիրքեր և ռազմամթերք:


Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ հուլիսի 3-ին Լուգանսկի շրջանում առանց թույլտվության Ուկրաինայի տարածք են մտել ռուսական մարտական ուղղաթիռներ: