Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

16:49 • 10.07.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և հանդիպում ունեցել միության անդամների հետ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու առկա խնդիրներին:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Բակո Սահակյանը բարձր է գնահատել միության հայրենանվեր գործունեությունը՝ կարևորելով այն մատաղ սերնդի դաստիարակության և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը վառ պահելու տեսանկյունից: