Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցվել, դիվերսանտների մի մասը ձերբակալվել է. ԼՂՀ ՊԲ

14:13 • 10.07.14

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:


Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:


Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: