Դոնեցկում ադրբեջանցի ընտանիք է առևանգվել

15:55 • 10.07.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանում զինյալները գերի են վերցրել ազգությամբ ադրբեջանցի  4 հոգուց բաղկացած ընտանիքի. տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ ադրբեջանցի գործարար, Ուկրաինայի քաղաքացի Ռամիզ Գասիմովի հղումով:

Նա նշել է, որ Սնեժնի քաղաքում նախ գերի են վերցրել  իր ավագ եղբորը՝ Ռովշան Գասիմովին, նրա կնոջն ու որդուն, ապա մյուս եղբորորդուն՝ Էլվին Գասիմովին:

«Ուժային կառույցների ներկայացուցիչների օգնությամբ մեզ հաջողվեց ազատ արձակել իմ եղբորը՝ Ռովշանին և նրա ընտանիքին: Նրանց ծեծի են ենթարկել: Իմ մյուս եղբորորդին դեռ գերի է: Մենք տեղյակ չենք, թե ինչ է նրանց հետ տեղի ունենում: Զինյալները որևէ պահանջ չեն ներկայացնում»,- ասել է նա:
 

Ռովշան Գասիմովն ասել է, որ նրանք Դոնեցկում ֆերմա ունեն:
 

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական հարցերով առաջին քարտուղար Ասիմ Օսմանովը հաստատել է տեղեկությունը: