Ոսպով ապուրի պատճառով կնոջը սպանած պակիստանցին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել

16:39 • 10.07.14

Բրուքլինի գերագույն դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել ծագումով պակիստանցի Նուռ Հուսեյնին, ով սպանել է իր կնոջը ՝ ոսպով ապուրի պատճառով։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 75-ամյա տղամարդը հանցանքը գործել է Նյու Յորք քաղաքում, երբ պարզել է, որ նախապես պատվիրած այծի մսով ճաշի փոխարեն կինը ոսպ է պատրաստել։

 

Տղամարդն ինքը դատարանում խոստովանել է, որ կնոջը փայտով ծեծելու միակ պատճառը եղել է ուտելիքը։ Նշվում է, որ պակիստանցին  66-ամյա Նազարին (ազգանունը չի նշվում)  20-ից ավելի հարված է հասցրել։

 

Ենթադրվում է, որ տարեց հանցագործը մինչև կյանքի վերջ կմնա ճաղերի հետևում։