Մեծ Բրիտանիայի մոտ մեկ միլիոն պետծառայող գործադուլ է հայտարարել ցածր աշխատավարձերի պատճառով

17:21 • 10.07.14

Մեծ Բրիտանիայում մոտ մեկ միլիոն պետծառայող գործադուլի է դուրս եկել աշխատավարձերի վճարման պայմանների պատճառով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում, որոնք «սառեցվել են» արդեն չորրորդ տարին անընդմեջ կառավարության կողմից իրականացող խիստ բյուջետային տնտեսության հետևանքով: Լոնդոնում անցկացվում է զանգվածային ցույց, քաղաքի փողոցները փակ են, մարդիկ վանկարկում են իշխանությունների քաղաքականությունը քննադատող կարգախոսներ:


Նմանատիպ բողոքի ակցիաներ են անցկացվում նաև երկրի շատ այլ խոշոր քաղաքներում: Գործադուլին մասնակցում են նաև իշխանության կենտրոնական և տեղական մարմինների, սոցիալական ապահովության, արդարադատության և կրթության ոլորտների աշխատակիցներ, աղբահավաքներ, հարկային տեսուչներ, հրշեջներ: