ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը

20:04 • 10.07.14

Հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Միշել Ամիելի գլխավորությամբ:

 

Ինչպես հայտնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նախարարը ողջունել է ԼՂՀ և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումը՝ գնահատելով դա որպես կարևոր ներդրում Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում, մասնավորապես մշակույթի և կրթության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և հեռանկարները։


Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։