Նաիրիտցիները մինչև օգոստոսի վերջ չեն անհանգստացնի Կառավարությանը (լուսանկարներ, տեսանյութեր)

13:53 • 10.07.14

Բողոքի ցույցով Կառավարության դիմաց հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վարչապետի հետ հանդիպումից հետո բարձրախոսով հայտարարեցին, որ որոշվել է, որ մեկ ամսվա աշխատավարձ ստանալուց հետո մինչև օգոստոս էլ Կառավարությանը չեն անհանգստացնում:


«Խոստացան, որ մեղավորները, որ Մոսկվայում են, պատժվելու են: Այո, ով որ մեղավոր է, ով «Նաիրիտի» քրտինքը կերել է, թող պատժվի: Ավելի կոնկրետ ասեմ, մինչև օգոստոսի վերջ մենք կառավարությանը չենք անհանգստացնում, օգոստոսի վերջին էլի մի 20 մարդու վարչապետը ընդունելու է»,-հայտարարեց գործարանի ներկայացուցիչը:


Նշենք, որ հավաքված մարդկանց վրա այս լուրը տարբեր ազդեցություն թողեց, մի մասը հավատում էր, որ փոփոխություններ կլինեն, մյուս մասը՝ ոչ:


«Ոչ, մինչև օգոստոսի մեկը կարող ա մի հատ աշխատավարձ տան ու վերջ»,-հայտարարեց «Նաիրիտ»-ի աշխատակցուհին, ում միացան ներկա տղամարդիկ, որոնցից մեկը ասաց. «Ոչ, ու էս շոգին մենք արդեն մրսում ենք»:


Նրանցից մեկը նկատեց, որ մինչև այժմ իրենց միայն խաբել ու «համբալ» են ասել:


Իսկ մեկ այլ նաիրիտցի էլ հայտարարեց, թե «եթե կառավարության էլ չվստահենք, բա էլ ում վստահենք, աղջիկ ջան»: