ԱՄՆ-ում օդաչուն 38 պիցցա է պատվիրել հետաձգված թռիչքի ուղևորների համար

19:42 • 10.07.14

Frontier Airlines ամերիկյան ավիաընկերությանը պատկանող օդանավի օդաչու Ջերարդ Բրենդերը 38 պիցցա է պատվիրել երկու ժամով հետաձգված թռիչքի ուղևորներին հյուրասիրելու համար:


Ինչպես գրում է Business Insider-ը՝ NBC News-ին հղումով, Վաշինգտոնից Դենվեր թռչող օդանավը վատ եղանակի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Վայոմինգ նահանգի Շայեն քաղաքում՝ սպասելով, որ անձրևը Դենվերում դադարի:


Օդաչուն, հաշվի առնելով այն, որ թռիչքը հետաձգվել է մի քանի ժամով, որոշել է պիցցա պատվիրել160 քաղցած ուղևորի համար և բարձրախոսով հայտարարելով այդ մասին՝ արժանացել է ծափահարությունների: Օդաչուն անձամբ է դիմավորել առաքման ծառայությանը և տեղափոխել պիցցաները ինքնաթիռ: Այնուհետև ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Կոլորադո:

Նշվում է, որ օդաչուն իր գրպանից է վճարել առաքման համար, սակայն ավելի ուշ ավիաընկերության նախագահը զանգահարել է և հայտնել, որ ընկերությունը կփոխհատուցի արված ծախսերը:

 

Frontier Airlines

View image on Twitter