Պուտինը պատրաստվում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիա հուլիսի 13-ից 16-ը կայանալիք այցի շրջանակներում կքննարկի հարցերի լայն շարք և ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի գավաթի եզրափակիչ խաղին: Այնտեղ նախատեսվում է մի շարք հանդիպումներ այլ պետությունների առաջնորդների, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը Ռիո դե Ժանեյրո կժամանի հուլիսի 13-ին: «Այստեղ ծրագրով նախատեսված է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆի անունից պաշտոնական ընդունելությանը մասնակցություն ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման առիթով: Նախատեսվում է Պուտինի զրույցը Ռոուսեֆի և ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հետ»,- ասել է Ուշակովը:










