ԵՄ պատժամիջոցների ցանկի ընդլայնումը կանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցների ցանկի ընդլայնումը անպայմանորեն կանդրադառնա Արևմուտքի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա, գրում է gazeta.ru-ն:
«Մեր վերաբերմունքը պատժամիջոցների ցուցակներին չի փոխվել, մենք բացարձակ համոզված ենք, որ դա աշխատանքի և պետությունների միջև համագործակցության մեթոդ չէ, հատկապես այնպիսի խոշոր խաղացողների միջև, ինչպիսիք են Ռուսաստանը և ԵՄ-ն»,- ասել է Լուկաշևիչը:
Նրա խոսքերով՝ դրանք ոչ բարեկամական գործողություններ են, որոնք չեն կարող չանդրադառնալ Եվրամիության հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են ընդունել ԵՄ վեհաժողովում, որը կանցկացվի հուլիսի 15-ին և 16-ին:










