Ստեփանակերտում տեղադրվել են Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողների հեղինակած արձանները
ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և Ստեփանակերտին նվիրաբերված 7՝ «Կժով կինը», «Հաց», «Աքաղաղ», «Պտղաբերություն», «Արեգա», «Կատու» և «Եղնիկ» տուֆակերտ քանդակների հանդիսավոր բացմանը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քանդակները տեղադրվել են Ստեփանակերտի տարբեր հատվածներում՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։










