Amazon–ին Ֆրանսիայում օրենքով արգելել են գրքերի անվճար առաքումը

15:22 • 11.07.14

Ֆրանսիայի իշխանությունները օրենսդրորեն արգելել են Amazon ընկերությանն իր հաճախորդներին անվճար գրքեր առաքել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Նախաձեռնությունը, որն ուղղված է ինտերնետային առևտրի հսկայի հետ մրցակցությանը չդիմացող գրախանութների պաշտպանությանը, ուժի մեջ է մտել ուրբաթ օրը:


Amazon-ի ղեկավարությունը, այնուամենայնիվ, արգելքը շրջանցելու հեշտ ճանապարհ է գտել: «Նոր օրենքն արգելում է մեզ Ֆրանսիայում ձեզ առաջարկել գնված գրքերի անվճար առաքում: Սակայն ձեզանից շատերը կցանկանային տեսնել հնարավորինս շահավետ առաջարկ: Այդ պատճառով մենք սահմանել ենք գրքերի առաքման համար 1 ցենտի չափով վճար»,- նշված է ընկերության կայքում:


Այդ քայլը օրինական է, քանի որ նոր օրենքում, որը դիտորդներն արդեն որպես Amazon–ի դեմ քայլ են որակել, չի նշվում առաքման համար գնի նշանակման մեխանիզմը, արգելվում է ընդամենը այն իրականացնել անվճար:


Ընդհանուր առմամբ օրենքն ուղղված է ոչ միայն Amazon-ի դեմ, այլև բոլոր ինտերնետային հարթակների դեմ, որոնք զբաղում են գրքերի վաճառքով: Այդպես, օրինակ ՝ֆրանսիական Fnac ցանցը, որը ամերիկյան հսկայի անմիջական մրցակիցն է, հավասարաչափ ընկել է նոր օրենքի գործողության տակ և այժմ պատրաստվում է իր հաճախորդների համար խորհրդանշանակ վճար սահմանել:


«Մոտ օրերս մենք կանցկացնեն վերակազմակերպում և նույնպես կառաջարկենք առաքում 1 ցենտ գնի դիմաց»,- հայտարարել են Fnac-ի ղեկավարությունում: