Հայաստանում 2014թ. առաջին կիսամյակում լույս աշխարհ է եկել 19.363 երեխա
Հայաստանում 2014 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 19.363 ծնունդ, որից 9084-ը` մարզերի ծննդատներում:
Նախորդ տարվա նույն` հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ, ծնունդների թիվն ավելացել է 612-ով:
«Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ընթացիկ տարվա հունիսին հանրապետությունում լույս աշխարհ է եկել 3391 երեխա, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 275 ծնունդով:










