Արմեն Աշոտյանը հրապարակել է որոշ բուհերի ֆակուլտետների անցումային միավորները

20:13 • 11.07.14

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում հրապարակել է որոշ բուհերի ֆակուլտետների անցումային միավորները՝ զգուշացնելով, որ դիմորդները հիշեն, որ մրցույթն անցկացվում է ըստ դիմորդների հայտերի առաջնայնությունների։


«Եվ այսպես.

ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն անվ. 39.25, վճ. 24
ԵՊԲՀ ստոմատոլոգիա անվ. 38, վճ. 21.50
ԵՊԲՀ դեղագործություն անվ. 37.75, վճ .18


ԵՊՀ միջ. հարաբերություններ վճ. 49
ԵՊՀ իրավագիտություն վճ. 53
ԵՊՀ լրագրություն անվ. 56.75, վճ. 35.25


ՀՊՃՀ ռադիոտեխնիկա և կապ անվ. 29.75, վճ. 18
ՀՊՃՀ կիբեռնետիկա անվ. 31, վճ. 15.50
ՀՊՃՀ կիրառական մաթ. և ֆիզ. անվ. 25.50, վճ. 18.50


ՀՊՏՀ կառավարում անվ. 55.25, վճ. 45
ՀՊՏՀ ֆինանսներ անվ. 58.75, վճ. 49
ՀՊՏՀ վիճակագրություն անվ. 55.50, վճ. 35.50»։

Իր գրառման մեջ Արմեն Աշոտյանը խնդրել է , այլ մասնագիտությունների մասին հարցեր չուղղել և ավելացրել. «Մնացածը կիմանաք հուլիսի 15-ին»: