Բրիտանացուն 135 տարով զրկել են վարորդական իրավունքից` որակազրկված ժամանակ մեքենա վարելու համար

23:24 • 11.07.14

Բրիտանացի 31-ամյա Դևիդ Բրաունը ստիպված կլինի ապրել մինչև 200 տարեկան դառնալը, որպեսզի կրկին օրինական կերպով կարողանա մեքենա վարել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը` տղամարդուն 135 տարով զրկել են վարորդական իրավունքից` որակազրկված ժամանակ վարելու համար:


Նյուքասլի բնակչին ոստիկանությունը կանգնեցրել է հունիսի 16-ին` պարզելով, որ նա վարելու իրավունք չունի: Տեղի դատարանը նրան 12 ամսյա պայմանական ազատազրկման է դատապարտել: Տղամարդը արդեն իսկ զրկված է եղել մինչև 2049 թվականը վարելու իրավունքից, երբ նրան նկատել են երեխաների ավտոբուսը վարելիս` 2006-ին ժամկետը լրացած վարորդական իրավունքով: