Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում քարշակը մխրճվել է ինքնաթիռի մեջ

22:30 • 11.07.14

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում քարշակը վնասել է ուղևորատար ինքնաթիռի կորպուսը։ Ինքնաթիռը պատրաստվում էր իրականացնել Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթը։ Այս մասին տեղեկացնում է kommersant.ru -ն՝ հղում անելով «Интерфакс» -ին։


Բարեբախտաբար տուժողներ չկան։ «Ինքնաթիռի բոլոր ուղևորները Եկատերինբուրգ կմեկնեն պահուստային ինքնաթիռով»,- նշել են գործակալությունից։