Դոնեցկի կենտրոնական հանրախանութում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի կենտրոնական հանրախանութում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը`Դոնեցկի ոստիկանությանը հղումով, պայթյունը տեղի է ունեցել հանրախանութի երկրորդ հարկում: Տուժածների մասին իրավապահները դեռևս տեղեկություններ չեն հաղորդում, սակայն պարբերականի աղբյուրի հաղորդած տեղեկություններով` պայթյունի արդյունքում երկու մարդ ծանր վնասվածք է ստացել:
Առևտրի կենտրոնը գտնվում է մարզային կենտրոնի կենտրոնական փողոցում` Դոնեցկի մետաղագործական գործարանի հարևանությամբ:














