Չինաստանում ծնողները վիրտուալ զենք ձեռք բերելու համար վաճառել են երեխաներին

00:30 • 11.07.14

Չինաստանում երիտասարդ ամուսնական զույգը սեփական որդիներին թրաֆիքինգով զբաղվող անձանց է վաճառել, քանի որ ընտանիքի հայրն առցանց խաղերում վիրտուալ ապրանքներ գնելու համար բավարար միջոցներ չի ունեցել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Games of Asia-ին:


Ընտանեկան զույգը չէր պլանավորել երեխաներ ունենալու, ուստի հեշտությամբ որոշել է վաճառել երեխաներին՝ նրանց  ստրկության տալով Ֆուցզյան գավառում:


Առցանց խաղերը մեծ տարածում ունեն Չինաստանում, և խաղացողները պատրաստ են մեծ գումարներ տրամադրել վիրտուալ ապրանքներ՝ զենք, հերոսների համար հագուստ և խաղային այլ իրեր գնելու համար:

 

Աղբյուրի տեղեկացմամբ Չինաստանում երեխաների վաճառքի հարցը լուրջ խնդիր է դարձել. այնտեղ տարեկան հազարավոր երեխաներ են վաճառվում խնամատար ընտանիքներին, ավազակախմբերին և փողոցային վաճառականներին: