ԱՄՆ-ում ոստիկան ամուսիններ կրակել են միմյանց վրա ընտանեկան վեճի ժամանակ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Նեյփլս քաղաքի ոստիկանության աշխատակիցներ Էմի Յանգը և Լուիս Մոնրոյգը դարձել են Էստերոյում տեղի ունեցած հրաձգության զոհը:
Ինչպես հայտնում է Florida Today պարբերականը` ոստիկաններն ամուսիններ են եղել, որոնք, հարևանների խոսքով` համերաշխ զույգ էին: Ամուսինները միմյանց հրազենային վնասվածքներ են հասցրել ընտանեկան վեճի ժամանակ:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին: 37-ամյա Լուիս Մոնրոյգը ստացված վերքերից տեղում մահացել է, իսկ նրա քաղաքացիական կինը՝ 40-ամյա Էմի Յանգը, դեռևս գտնվում է հիվանդանոցում:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք ուրիշ մարդ ներկա գտնվել է ամուսինների վեճին, թե ոչ: Ոստիկանությունը նշել է, որ հրաձգության մասնակից երկու կողմն էլ նախորդ ամուսնություններից երեխաներ են ունեցել:










