Բրազիլիա աշխարհի առաջնության եկած 200 գանացի փախստական է դարձել

10:31 • 11.07.14

Գանայի մոտ 200 քաղաքացի, որոնք Բրազիլիա էին եկել ֆուտբոլի աշխարհի առաջնության համար զբոսաշրջային վիզաներով, փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում են ներկայացրել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Գանացիները հայտարարում են, որ նրանք մուսուլմաններ են, որոնք փրկվում են իրենց երկրում միջկրոնական կոնֆլիկտից:


Բրազիլական ոստիկանությունը ենթադրում է, որ Գանայի ևս մոտ 1000 քաղաքացի կհետևի այդ օրինակին առաջնության ավարտից անմիջապես հետո, որի եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 13-ին:


Այժմ Բրազիլիայում փախստականների մեծ մասը գնում է Կասիաս դո Սուլ հարավային քաղաք, որը համարվում է երկրի ամենաբարգավաճող շրջաններից մեկը:


Բրազիլական օրենքների համաձայն՝ փախստականի իրավունք ստացածները աշխատանքի անցնելու իրավունք են ստանում, ինչին էլ, ոստիկանության կարծիքով, ձգտում են աֆրիկյան աղքատ երկրների «ֆուտբոլային երկրպագուները»: