Երևանում «Մերսեդեսը» բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

20:09 • 11.07.14

Հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցում` «Ռան Օիլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-Ը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 21 RR 001 (վարորդ` 1989 թ. ծնված Հ. Ա.) և «Տոյոտա» մակնիշի 18 ՍՍ 171 (վարորդ` Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: