Լուգանսկում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 30-ից ավելի ուկրաինացի զինվոր

16:01 • 11.07.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Արտյոմովսկի Զելենոպոլյե գյուղում ուկրաինական հակաահաբեկչական գործողության ուժերի ստորաբաժանումների կողմից «Գրադ» տեսակի զենքից հրթիռակոծության հետևանքով 30-ից ավելի ուկրաինացի զինվորական է զոհվել։


Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը, հաղորդում է Интерфакс-Украина-ն:


«Դեռևս ըստ տեղեկությունների սպանվել է 30 հոգի: Հնարավոր է, որ զոհերը ավելի շատ լինեն»,- հայտարարել է նա:


Շկիրյակը հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինների պատասխանը երկար սպասել չի տա «այս հերթական արյունալի ահաբեկչությունից հետո ուկրաինացի ժողովրդի, Զինված ուժերի, Ազգային գվարդիայի զինվորների վրա զենք բարձրացրածների նկատմամբ մեր վերաբերմունքի մասին ցանկացած հարց կլինի հստակ և հասկանալի»:


Ավելի վաղ Զելենոպոլյե գյուղի շրջակայքում տեղի ունեցած հարձակման մասին տեղեկությունը հայտնվել է սոցիալական ցանցերում, գրում է lenta.ru-ն: Մայդանի ակտիվիստ Վլադիմիր Պարասյուկը հայտնել էր, որ զինվորականները ենթարկվել են հրթիռակոծության «Գրադ» համակարգից:


«Մեծ թվով վիրավորներ և սպանվածներ: Կապ չկա, ամեն ինչ այրվել է»,- գրել էր նա Facebook-ում՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով մահացել է մոտ 30 հոգի և վիրավորվել 100-ից ավելի մարդ:


Իր հերթին «Սվոբոդա»-ի ներկայացուցիչ Ռուսլան Անդրիյկոն Facebook-ում հայտնել էր, որ մարտը տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտ 4-5-ի սահմաններում, հայտնում է РБК-Украина-ն: Նրա խոսքերով՝ հրթիռակոծման են ենթարկվել 24-րդ և 79-րդ բրիգադները մեծ հեռավորությունից մոտ 20 կիլոմետրից: