Բելառուսում կարտոֆիլից հակախումարային գազավորված ըմպելիք են ստեղծել

00:52 • 11.07.14

Բելառուսի ԳԱԱ սննդի լաբորատորիայում կարտոֆիլից գազավորված ըմպելիք են ստեղծել: Գիտնականները վստահեցնում են, որ այն բացառապես բնական մթերքներից է պատրաստվել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով «Мир» հեռուստաընկերությանը:

Գիտնականների կարծիքով՝ այն օգտակար կլինի ցանկացած տարիքի մարդկանց համար:

Գազավորված ըմպելիքն ստացել է «Միկոլա» անվանումը, որը համային առումով կվաս է հիշեցնում և գիտնականների խոսքով՝ նպատակ է հետապնդում փոխարինել ամերիկյան կոլային:

Ներկա պահին գիտնականները պատրաստ են մարքեթոլոգներին գազավորված ըմպելիքի 3 տեսակ առաջարկել՝ դասական, կոլան չամանով, հակախումարայինը՝ շալֆեյով: