Իսլամիստ զինյալները Բաղդադից ոչ հեռու ռազմաբազա են գրավել

11:47 • 11.07.14

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը Իրաքում ռազմական բազա է վերցրել վերահսկողության տակ։


Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, բազան գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 80 կմ հյուսիս-արևելք։



Նշվում է, որ զինյալները ներխուժել են  Մուքդադաիա քաղաքի սահմանին գտնվող ռազմաբազան։
 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրբիլ քաղաքը, որը վերահսկում են քրդերը, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ռազմաբազան է դարձել։