Ռուսաստանը 2018–ի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագուների համար կվերացնի վիզաները

12:06 • 11.07.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է 2018 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին և երկրպագուներին հնարավորություն տալ երկրի մուտք գործել առանց մուտքի վիզայի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Դաշնային օրենքում արդեն կա «հատուկ արտոնյալ վիզային ռեժիմի» հասկացություն այն օտարերկրացիների համար, ովքեր պատրաստելու են 2018 թվականի աշխարհի առաջնությունը:


Վլադիմիր Պուտինը հայտարարել է որոշ հարցերում «2014-Մունդիալի տերերից ավելի հեռուն գնալու» պատրաստակամության մասին: Նա ընդգծել է, որ նման բան դեռ չի արել Աշխարհի առաջնության ոչ մի կազմակերպիչ երկիր:


«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի 2018 թվականին ուրախացնենք աշխարհին ֆուտբոլի անմոռանալի տոնով և իսկական ռուսական հյուրասիրությամբ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:


Վլադիմիր Պուտինը այժմ մեկնում է Բրազիլիա, որտեղ ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: