ԵՄ-ն Ուկրաինայում իրավիճակի պատճառով ևս 11 հոգու նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
ԵՄ խորհուրդը հայտարարել է ևս 11 մարդու նկատմամբ Ուկրաինայի արևելքում տիրող իրադրության առնչությամբ պատժամիջոցների կիրառման մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ որոշումը կայացվել է Ուկրաինայի արևելքում «իրավիճակի լրջության առնչությամբ»:
Նաև նշվում է, որ անձանց ցուցակը կհրապարակվի Եվրամիության պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնի շաբաթ օրը:
Չորեքշաբթի օրը երեկոյան եվրոպական ինստիտուտներից աղբյուրը հայտնել էր, որ Եվրամիության 28 երկրների դեսպաններ Բրյուսելում կայացած մշտական ներկայացուցիչների մակարդակով ԵՄ հանձնաժողովի պլանային նիստի ժամանակ պայմանավորվել են ևս 11 մարդու ՌԴ-ի և Ուկրաինայի համար պատժամիջոցների ցանկ մտցնելու մասին:
Նրա խոսքով՝ ցանկում ավելացվել են հիմնականում Ուկրաինայի արևելքում անջատողականների առաջնորդներ: Այդ ցանկի բոլոր անձանց մինչև նոյեմբեր արգելվում է մուտքը ԵՄ երկրներ, նրանց ակտիվները, եթե այդպիսիք կան եվրոպական բանկերում, կսառեցվեն:
Այժմ ԵՄ սև ցուցակում կա 61 մարդ՝ ռուս քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, պատգամավորներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուկրաինայի հարավ-արևելքում դաշնայնացման աջակիցների մի շարք առաջնորդներ:










