Հայաստանը Մաքսային միությանը կարող է անդամակցել 2014-ի ընթացքում. Անդրեյ Սլեպնյով
Հայաստանը Մաքսային միությանը կարող է միանալ ընթացիկ տարում. ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Կան բոլոր հնարավորությունները, որ Հայաստանը 2014թ.-ին միանա Մաքսային միությանը։ Այստեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա և գրեթե որևէ հակասություն չի մնացել՝ պայմանագրին միանալու համար»,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի համար «ճանապարհային քարտեզ» է ստեղծվել, որը պետք է մեծ թափ հաղորդի աշխատանքներին։ Դրա հետ կապված նախարարը նշել է, որ Հայաստանը տարածքով մեկուսացված է Մաքսային միությունից, և պետք է հստակ աշխատել՝ ապրանքային հոսքերը վերահսկելու հնարավորության համար։










