Իսրայելական հթիռակոծման հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 85-ի
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, որն առավել սրվել է անցած 4 օրվա ընթացքում, հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի։
Ըստ The Guardian–ի տվյալների, հրեական կողմի հթիռակոծման հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է առնվազն 85-ի։ Աղբյուրը մանրամասնում է, որ նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
Al Arabiya-ն հավելում է, որ հակամարտության ամենաարյունալի օրը եղել է երեկ, երբ գրանցվել է առնվազն 31 զոհ։
Հիշեցնենք, որ հակամարտությունը սրվել է 3 հրեա ուսանողի, այնուհետև 1 պաղեստինցի դեռահասի սպանությունից հետո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իսրայելը երեքշաբթի սկսել է «Անպարտելի ժայռ» օպերացիան՝ հեռահար հարվածներ հասցնելով Գազայի հատվածին։ Պաղեստինյան կողմը Գազայի հատվածից միայն հինգշաբթի օրվա ընթացքում արձակել է 150, իսկ 3 օրվա կտրվածքով՝ 450 հրթիռ։










