Ախալքալաքում ձերբակալել են 1 տարեկան երեխայի սպանության մեջ կասկածյալին

19:41 • 12.07.14

Սամցխե-Ջավախքի ներքին գործերի նախարարության գլխավոր շրջանային կառավարման աշխատակազմը օպերատիվ հետաքննական և հետախուզական մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սպանության մեղադրանքով կալանավորել է 1983 թվականին ծնված, նախկինում դատապարտված Գենադի Ի.-ին: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:


Հետաքննության ունեցած տեղեկատվության համաձայն սույն թվականի հուլիսի 10-ի երեկոյան Ախալքալաքի Գոգաշենի գյուղի բնակիչ Գենադի Ի.-ն վրեժխնդրության նկատառումներով հինգ հրազենային կրակոցով մահացու վնասվածքներ է հասցրել Ախալքալաքի բնակչուհի Մելանյա Կ.-ի թոռնուհուն՝ 2013 թվականին ծնված Կատերինե Ն.-ին, ով ստացված վնասվածքների արդյունքում հիվանդանոցում մահացել է: Մեղադրյալը դեպքի վայրից անմիջապես փախուստի է դիմել:


Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինները տաք հետքերով՝ դեպքից մի քանի ժամ անց Գոգաշենի գյուղի մոտակայքում ձերբակալել են Գենադի Ի.-ին: Կալանավորը ընդունել է իր մեղքը: Իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են հանցագործության գործիքը՝ carbine SKS տիպի զենքը: