Բուլղարիայում գնացքը դուրս է եկել ռելսերից
Վթարի արդյունքում մահացած վարորդից բացի, ևս 15 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Интерфакс-ին:
Բուլղարիայի ՆԳՆ-ն շաբաթ օրը հայտնել է, որ երկրի կենտրոնական հատվածում՝ Ստարա Զագորա քաղաքի մոտակայքում, արագընթաց ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից:
Նախնական տվյալների համաձայն Սոֆիայից Բուրգաս մեկնող ուղևորատար գնացքի վթարի արդյունքում մահացել է գնացքի վարորդը, իսկ 15 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Վթարի պատճառների մասին դեռևս չեն հայտնում:










