Դոնբասում ուկրաինական ավիացիան ոչնչացրել է անջատողականների երկու բազա

09:30 • 12.07.14

Օդային հետախուզության և հետախուզական խմբերի օպերատիվ և համակարգված աշխատանքի շնորհիվ՝ Ուկրաինայի ԶՈՒ ավիացիայի ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել անջատողականների դիրքերի ուղղությամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է հակաահաբեկչական գործողության խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը, հաղորդում է УНИАН-ը: 

«Գոլմովսկի բնակավայրի շրջանում ոչնչացվել է գրոհայինների բազային ճամբարը, Պերեվալսկ քաղաքի շրջանում ոչնչացվել է ահաբեկիչների զրահախումբը: Ձերժինսկ քաղաքի շրջանում ոչնչացվել է գրոհայինների բազա և երկու զրահապատ մեքենա»,- գրել է նա: 

Սելեզնյովի խոսքերով՝ դրանում շատ օգնել է տեղի բնակչությունը, որն ակտիվ օգնում է հայտնաբերել գրոհայինների զանգվածային խմբավորումները, նրանց բազաները և գտնվելու վայրերը: Այժմ շարունակվում է հստակեցվել գրոհայինների պատճառած վնասները: