Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 121–ի

13:04 • 12.07.14

Վերջին օրերին Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 121 պաղեստինցի, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով՝ Իսրայելի իրականացրած գործողության ընթացքում մահացած պաղեստինցիների թիվը հասել էր 100-ի:

Հուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ խմբավորման դեմ «Անսասան ժայռ» գործողության իրականացման մասին: