Երևանի Լուկաշինի 2-րդ փողոցում գյուրզա տեսակի օձ է նկատվել

09:54 • 12.07.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուկաշինի 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: 

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 

Նույն օրը ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի տներից մեկի 1-ին հարկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: