Ճապոնիայում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ցունամիի վտանգ է հայտարարվել
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելյան գլխավոր կղզում՝ Խոնսյուում, հայտարարվել է ցունամիի վտանգ. հաղորդել է երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։ Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսի 10 կմ խորության վրա։ 4 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են երկրի 24 շրջաններում, այդ թվում՝ Ֆուկուսիմայում, Իվատեում և այլն։










