Մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Վալերիա Նովոդվորսկայան

20:25 • 12.07.14

Մոսկվայում 64 տարեկան հասակում մահացել ՌԴ «Ժողովրդավարական միություն» ազատական կուսակցության հիմնադիր, ընդդիմադիր քաղաքական գործիչ և հրապարակախոս Վալերիա Նովոդվորսկայան: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով «Интерфакс»-ին:


«Շաբաթ Վալերիա Իլինիչինան տեղափոխվել է Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկը, սակայն նրան փրկել այդպես էլ չի հաջողվել, նա մահացել է»,- ասվել է հայտարարությունում:


Նովոդվորսկայան նշանավոր քաղաքական գործիչ էր: Նա նաև «Ստի անդունդում», «Իմ Կարթագենը պետք է քանդվի», «Հուսահատության մյուս կողմում», «Սլավոնուհու հրաժեշտը», «Բանաստեղծներ և արքաներ» գրքերի հեղինակն է: